ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Գրավիտացիոն դարակաշարային համակարգեր
Գրավիտացիոն դարակաշարերը հանդիսանում են բարձրտեխնոլոգիական լուծում պահեստային գործընթացների ավտոմատացման և բեռնաշրջանառության արագացման համար։ Այս համակարգերը գործում են «FIFO» (First-In, First-Out) սկզբունքով, ինչն ապահովում է ապրանքների հերթական սպառումը՝ ըստ դրանց մուտքագրման ժամանակագրության։ Սա հատկապես կարևոր է սահմանափակ պիտանիության ժամկետ ունեցող արտադրանքի պահպանման համար։
Կոնստրուկցիայի հիմքում ընկած են հոլովակային (ռոլիկային) ուղիները, որոնք տեղադրված են 3-4 աստիճան թեքության տակ։ Գրավիտացիոն ուժի շնորհիվ բեռնված պալետները ինքնաշխատ կերպով տեղաշարժվում են բեռնման գոտուց դեպի բեռնաթափման հատված։ Ներկառուցված արգելակման համակարգերը երաշխավորում են բեռների սահուն և անվտանգ տեղաշարժը՝ բացառելով բախումները։
Այս համակարգի ներդրումը թույլ է տալիս կրճատել պահեստային անձնակազմի և տեխնիկայի տեղաշարժը մինչև 60%-ով՝ միաժամանակ ապահովելով պահպանման բացառիկ խտություն։ Rodiss-ի կողմից նախագծվող գրավիտացիոն լուծումները օպտիմալ են սննդի արդյունաբերության, դեղագործական ընկերությունների և արագ սպառվող ապրանքների (FMCG) պահեստների համար, որտեղ առաջնային են ճշգրտությունն ու օպերատիվությունը։